Յուլիան Դրաքսլերը մոտ է անգլիական Պրեմիեր լիգա տեղափոխվելուն

Գերմանիայի ազգային հավաքականի և «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»:

Ինչպես հաղորդում է TuttoMercatoWeb-ը, լոնդոնյան գրանդը 41,9 մլն ֆունտ է առաջարկել աշխարհի չեմպիոնի դիմաց: Իտալական լրատվամիջոցը պնդում է, որ գերմանական ակումբի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ կհամաձայնվի վաճառել իր առաջատարին:

Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ գերմանական ակումբից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ