Յուլիան Դրաքսլեր. «Ուզում եմ հեռանալ «Վոլֆսբուրգից»

«Վոլֆսբուրգի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը ցանկանում է հեռանալ իր ներկայիս ակումբից:

«Երբ ես տեղափոխվեցի «Վոլֆսբուրգ», ինձ խոստացել էին, որ ես կարող եմ հեռանալ թիմից, երբ ցանկանամ: Այժմ ես վստահ կարող եմ ասել, որ այդ պահը եկել է: Ցանկություն չունեմ այլևս մնալ «Վոլֆսբուրգում»: Դեմ չեմ լինի կարիերաս շարունակել այլ առաջնությունում»,- ասել է Դրաքսլերը:

Նշենք, որ Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Արսենալը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ