ԵԵԱ. Սարգիս Հովսեփյանը հաղթեց թուրք ըմբիշին՝ դառնալով բրոնզե մեդալակիր

Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց թուրք Սեմիհ Յազիչին՝ դառնալով բրոնզե մեդալակիր՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով զիջեց բուլղարացի Միկյայ Սալին:

66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Այսպիսով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին Տիգրան Մնացականյանը (74 կգ) և 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ