ԵԵԱ. Նարեկ Հովհաննիսյանը ևս հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել

Ռուսաստանի Անապա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս եկավ նաև 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով հաղթանակ տոնեց ու նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը:

Նշենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում ենք 9 մարզիկ, որոնցից երկուսն արդեն նվաճել են հաջորդ փուլի ուղեգիր: Մյուս 7 մարզիկները դեռևս չեն անցկացրել իրենց մեկնարկային մենամարտը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ