ԵԵԱ. Մխիթար Գրիգորյանը և Սարգիս Հովսեփյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար

Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Հայաստանի ներկայացուցիչներ Մխիթար Գրիգորյանը և Սարգիս Հովսեփյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար: Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար բուլղարացի Միկյայ Սալին Մայիմը և թուրք Սեմիհ Յազիչին:

66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրինք, 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը հաղթել էր թուրք մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ