ԵԵԱ. Հայաստանի 2 ներկայացուցիչ ևս նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր

Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Այսօր ռինգ են դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչ: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտություն են կրել՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ սա Նարեկի 2-րդ մենամարտն էր: Երեկ ռինգ էր դուրս եկել նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, ով հաղթել էր մրցակցին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ