ԵԵԱ. Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակիչում է, Մադոյանը՝ բրոնզե մեդալակիր

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի 4 պատվիրակներից միայն մեկը կարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Արդեն տեղեկացրել ենք, որ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը նվաճել են բրոնզե մեդալ:

Ռինգ դուրս եկան նաև մեր մյուս 2 ներկայացուցիչները: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով մինչև կիսաեզրափակիչ դուրս գալը հիանալի մենամարտեր էր անցկացրել, բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն մրցավարները զարմանալիորեն միավորները շնորհում էին ռուս մարզիկին: Արդյունքում Մադոյանը բավարարվեց բրոնզե մեդալով՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն առավելության հասավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ և վաղը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ