Եվս մեկ ֆուտբոլիստի «Բորուսիան» կներկայացնի այսօր

Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության է եկել «Վոլֆսբուրգի» հետ կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տեղափոխության հարցում՝ պնդում է Bild-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 22-ին, դորտմունդյան ակումբը պաշտոնապես կհաստատի տեղափոխությունը:

Շյուրլեի տրանսֆերի համար «իշամեղուները» կվճարեն 30 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին դորտմունդյան ակումբը հաստատեց Մարիո Գյոտցեի վերադարձը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ