Եվս երկու Իբրահիմովիչ կխաղա «Յունայթեդում»

Զլատան Իբրահիմովիչի երկու որդիները հանդես կգան «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմերում՝ հայտնում է The Sun-ը:

Այսպիսով՝ Մաքսն ու Վինսենտն այսուհետ կկրեն «կարմիր սատանաների» մարզահագուստը:

Աղբյուրը նշում է, որ սա ամենևին էլ չի նշանակում, որ Զլատանը պատրաստվում է երկար մնալ «Յունայթեդում», սակայն «երբ ցանկանում ես որդիներդ ֆուտբոլով զբաղվեն, քո թիմից ավելի հարմար տարբերակ կա՞»:

Նշվում է, որ «Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Իբրահիմովիչը պատրաստվում է կարիերան շարունակել Հնդկաստանում:

5

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ