Եվս 2 գոլային փոխանցում, և Մխիթարյանը Բունդեսլիգայի ռեկորդ կսահմանի

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Քևին դե Բրույնեի ռեկորդին: Դե Բրույնեն կարողացել է Բունդեսլիգայում 1 մրցաշրջանի ընթացքում կատարել 21 գոլային փոխանցում, որը լավագույն ցուցանիշն է մրցաշարի պատմության մեջ:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 20 գոլային փոխանցման հեղինակ՝ այս ցուցանիշով հավասարվելով Զվեզդան Միսիմովիչին ու Ֆրանկ Ռիբերիին, որոնք համապատասխանաբար 2008-09 և 2011-12 թվականներին են դարձել 20 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության ավարտին դեռ երկու տուր կա, այնպես որ Մխիթարյանը շատ մոտ է հաջողությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ