Եվրոպայի թոփ 5 լիգաների լավագույն ռմբարկուները

«Քյոլնի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստը «Համբուրգի» դեմ հանդիպմանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ և այս պահին գլխավորում է եվրոպական թոփ 5 առաջնությունների ռմբարկուական աղյուսակը:

Մոդեստն իր ակտիվում ունի 11 գնդակ: Երկրորդ-երրորդ հորիզոնականները կիսում են ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին և «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն 10 գոլով:

Եվրոպական թոփ 5 առաջնությունների լավագույն ռմբարկուները.

  1. Անտոնի Մոդեստ(«Քյոլն») – 11 գոլ
  2. Էդինսոն Կավանի(ՊՍԺ) – 10 գոլ
  3. Էդին Ջեկո(«Ռոմա») – 10 գոլ
  4. Ալեքսանդր Լակազետ(«Լիոն») – 9 գոլ
  5. Չիրո Իմոբիլե(«Լացիո») – 9 գոլ
  6. Դիեգո Կոստա(«Չելսի») – 8 գոլ
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ