Եվրոպայի թոփ 5 առաջնությունների այն թիմերը, որ դեռևս չեն պարտվել

Եվրոպական թոփ 5 առաջնություններում շուրջ 10 տուր արդեն անցել է, և միայն 6 թիմ կա, որ դեռևս պարտության դառնությունը չի զգացել ընթացիկ մրցաշրջանում:

Գերմանիայի Բունդեսլիգան այս հաշվարկում 3 ներկայացուցիչ ունի: Խոսքը վերաբերում է Մյունխենի «Բավարիային», նորեկ «ՌԲ Լեյպցիգին» և «Հոֆենհայմին»:

Ֆրանսիայի առաջնությունում պարտություն չի կրել միայն «Նիցան», որի կազմում է հանդես գալիս Մարիո Բալոտելին:

Անգլիայի առաջնությունում Պոչետինոյի «Տոտենհեմն» է, որ մինչև այժմ պարտություն չունի:

Իսպանիայի առաջնությունում առաջատար «Ռեալն» է, որին հաղթել ոչ մի թիմի առայժմ չի հաջողվել:

Ա Սերիան այս հաշվարկում ներկայացուցիչ չունի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ