Եվրոպայի լիգա 1/2 եզրափակիչ. «Վիլյառեալ»-«Լիվերպուլ» և «Շախտյոր»-«Սևիլյա»

liverpool

  • Եվրոպայի լիգա՝ Կիսաեզրափակիչ
  • «Վիլյառեալ»-Լիվերպուլ»
  • Մարզադաշտ՝ Վիլյառեալ. «Կամպ էլ Մադրիգալ»
  • Մեկնարկը՝ 23:05

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլը» արտագնա խաղում կհանդիպի «Լիվերպուլի» հետ: «Վիլյառեալը» ընթացիկ մրցաշրջանում վստահ ելույթներ է ունենում և՛ Իսպանիայի առաջնությունում, և՛ Եվրոպա լիգայում:  ԵԼ-ում իսպանական թիմը պարտություն չի կրել և մեծ խոչընդոտ է «Լիվերպուլի» ճանապարհին: Սակայն Յուգեն Կլոպի թիմը անելու է անհնարին, որպեսզի «Կարմիրների» համար  2015/16 մրցաշրջանը չհամալրի ձախողված մրցաշրջանների վերջին տարիների ցուցակը: Անգլիական թիմը մեծ կամք ցույց տվեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում և նվաճեց 1/2 եզրափակչի ուղեգիրը հանդիպման վերջին րոպեներին:

sh

  • Եվրոպայի լիգա՝ Կիսաեզրափակիչ
  • «Շախտյոր Դոնեցկ»-«Սևիլյա»
  • Մարզադաշտ՝ Դոնեցկ. Լ՛վիվ Արենա
  • Մեկնարկը՝ 23:05

Դոնեցկի «Շախտյորը»  Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում կհանդիպի առաջնության գործող և կրկնակի չեմպիոն «Սևիլայի» հետ:  «Սևիլյան», ի տարբերություն, նախորդ տարիների փայլուն և անխոչընդոտ հանդիպումներ չի անցկացնում Եվրոպա լիգայում: Սակայն «Շախտյորի» դեմ ոչ-ոքի խաղալու կամ նվազագույն հաշվով հաղթելու դեպքում, նրանք կմեծացնեն իրենց շանսերը՝ դառնալու եվրոպական միակ թիմը, որը նվաճում  է ԵԼ-ի գավաթը 3 տարի անընդմեջ: Բայց ուկրաինական թիմը մարտական է տրամադրված, քանի որ սա «Շախտյորի» ֆուտբոլիստների միակ հնարավորությունն  է Ուկրաինայի առաջնությունում անհաջող մրցաշրջանը քողարկելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ