Եվրոպայի չեմպիոնները միացել են «Ռեալին»

Եվրոպայի չեմպիոններ Կրիշտիանու Ռոնալդուն ու Պեպեն այսօր վերադարձել են արձակուրդից և միացել Մադրիդի «Ռեալի» մարզումներին:

Պորտուգալացիներին ԵՎՐՈ-2016-ի ավարտից հետո ավելի երկար արձակուրդ էր տրվել, որպեսզի նրանք կարողանային վերականգնվել նոր մրցաշրջանից առաջ: Նրանք, ինչպես նաև Գարեթ Բեյլը բաց էին թողնում ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը «Սևիլիայի» հետ, որում «Ռեալը» հաղթանակ տարավ 3-2 հաշվով:

Այսօր Ռոնալդուն ու Պեպեն նախ հանդիպել են գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, իսկ ապա սկսել են մարզվել թիմի հետ: Այնուամենայնիվ, Ռոնալդուն հավանաբար բաց կթողնի Լա Լիգայի առաջին տուրի հանդիպումը «Ռեալ Սոսյեդադի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ