Եվրոպայի չեմպիոնը կարող է տեղափոխվել «Չելսի»

«Սպորտինգի» և Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժուան Մարիուն կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում:

Ֆուտբոլիստը գրավել է մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը ԵՎՐՈ-2016-ում իր հաջող ելույթներից հետո:

Մարիուի տրանսֆերի դիմաց «Ինտերը» պատրաստ է վճարել 40 մլն. եվրո, սակայն այս առաջարկը կմերժվի, քանի որ «Սպորտինգը» կդիտարկի միայն այն առաջարկները, որոնք կլինեն 60 մլն. եվրոյից:

Մինչդեռ լոնդոնյան ակումբը պատրաստ է բավարարել պորտուգալացի ֆուտբոլիստի ակումբի պահանջը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ