Եվրոպայի առաջնությունից սամբոյի հավաքականը հայրենիք է վերադարձել 8 մեդալով

2016 թվականի մայիսի 12-16-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացված սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունից մեր հավաքականը հայրենիք է վերադարձել 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներով, հայտնում է ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:
Մարտական սամբո մրցաձևում 52 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Ավդալյան) դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 62 կգ քաշային Վահան Նիկոլայանը (անձնական մարզիչ՝ Վովիկ Խոջայան) և 57 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Ավդալյան) արժանացել են բրոնզե մեդալների:
Մարզական սամբո մրցաձևում 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը(անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան) դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, իսկ 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան), 74 քաշային Արսեն Ղազարյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Ղազարյան) և 90 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը (անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան) նվաճել են բրոնզե մեդալներ:
Նշենք, որ սամբոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 30 երկրի մոտ 400 մարզիկներ:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ