Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը մեդալների հավակնորդների թվում է

Ռիգայում ավարտին է մոտենում կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախավերջին՝  10-րդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով հաշտություն կնքեց գերմանուհի Էլիզաբեթ Պյոտչի հետ: Էլինան 7 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Նույնքան միավոր ունեն ևս 11 մասնակիցներ:

Դանիելյանը մեկ միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Նանա Ձագնիձեից, ով հաղթեց լեհ Մոնիկա Սոցկոյին: 7,5 միավորով 2-րդ տեղում է ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան:

Ավարտական տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով մրցելու է վիետնամցի Թհան Չանգ Հոանգի հետ: Հաղթանակի դեպքում նա կարող է մրցանակակիր դառնալ:

Հայ շախմատիստուհիներից երկրորդ արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, ով ոչ-ոքի խաղալով հունգարուհի  Զիդոնիա Լազարնեի հետ, վաստակեց 6 միավոր:

Մեր մյուս երկու շախմատիստուհիներն անհաջողության մատնվեցին: Լիլիթ Գալոյանը պարտվեց ռուսաստանցի Եվգենիա Օվոդին, իսկ Մարիա Գևորգյանը զիջեց  վրացի Նինո Խոմերիկիին: Լիլիթն ունի 5 միավոր, Մարիան նրանից կես միավոր պակաս է վաստակել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ