Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Ռիգայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում առայժմ հաջողությամբ է հանդես գալիս Էլինա Դանիելյանը, ով 5-րդ տուրում հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Գունայ Մամազադային: Դա մրցաշարում Էլինայի տարած 3-րդ հաղթանակն էր, որի շնորհիվ նա վաստակեց 4 միավոր: Դանիելյանը 8 շախմատիստուհիների հետ հետապնդում է մրցաշարի միանձնյա առաջատար, ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինային, ով վաստակել է 4,5 միավոր:

Հայ շախմատիստուհիներից տուրը հաղթական էր նաև Լիլիթ Գալոյանի համար, ով երկու անընդմեջ պարտություններից հետո հաջողության հասավ հույն միջազգային վարպետ Յուլիա Մակկայի հետ մրցախաղում: Գալոյանի հաշվին 2,5 միավոր է գրանցված:

Նույնքան միավոր ունեն նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթը հաշտություն կնքեց իսպանուհի Մոնիկա Կալզետայի հետ, իսկ Մարիան միավորը կիսեց ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ մրցախաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ