Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 4 առաջատարներից մեկն է

Էլինա Դանիելյանը շարունակում է հաջող ելույթները Ռիգայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 7-րդ տուրում Էլինան սպիտակներով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Օլգա Գիրյային և 5,5 միավորով Ալեքսանդրա Գորյաչկինայի, Նանա Ձագնիձեի և Դարիա Պուստովոյտովայի հետ 5,5-ական միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Ապրիլի 19-ին կայանալիք 8-րդ տուրում Դանիելյանը սևերով կմրցի առաջատարներից մեկի՝ վրացի գրոսմայստեր Նանա Ձագնիձեի հետ:

Հայ շախմատիստուհիներից մյուս հաղթանակն իր օգտին գրանցեց Մարիա Գևորգյանը, ով պարտության մատնեց ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային: Մարիան վաստակեց 3,5 միավոր:

4 միավոր ունի Լիլիթ Մկրտչյանը, ով հաշտություն կնքեց լեհ Աննա Վարակովսկայի հետ: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց հույն Ստավրուլա Ցոլակիդուից: Գալոյանը վաստակել է 3,5 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ