Եվրոպայի ամենահեղինակավոր լիգաների 3 թիմերը, որ միավոր չեն կորցրել

Եվրոպայի ամենահեղինակավոր առաջնություններում մի քանի տուր արդեն անցյալում է: Այդ ընթացքում մի շարք գերակումբներ միավորներ են կորցրել, և այս պահին կան 3 թիմեր, որոնք մրցաշրջանը մեկնարկել են 100-տոկոսանոց ցուցանիշով:

Խոսքը վերաբերում է Մադրիդի «Ռեալին», «Մանչեսթեր Սիթիին» ու «Բավարիային», որոնք համապատասխանաբար 100-տոկոսանոց ցուցանիշ են գրանցել Իսպանիայի առաջնությունում, Անգլիայի Պրեմիեր լիգայում և Գերմանիայի Բունդեսլիգայում:

Եվրոպայի խոշորագույն առաջնություններից դուրս դեռևս չեն սայթաքել «Բաշաքշեհիրը» Թուրքիայի Սուպերլիգայում(4 խաղ, 4 հաղթանակ) և «Ֆեյենորդը» Հոլանդիայի առաջնությունում, որը 18 հնարավորից վաստակել է նույնքան միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ