Եվրոպա լիգայի եզրափակիչում կկիրառվի գոլի ավտոմատ արձանագրման համակարգը

Եվրոպա լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» – «Սևիլիա» հանդիպմանը կկիրառվի գոլի ավտոմատ արձանագրման համակարգը՝ հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզադաշտում տեղադրվել են արդեն Hawk-eye գործիքները:

Նշենք, որ հանդիպումը կլինի առաջինն ՈւԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերում, որի ժամանակ կկիրառվի գոլի ավտոմատ արձանագրման համակարգ:

Համակարգը նախատեսվում է կիրառել նաև Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի առաջնության բոլոր խաղերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ