Եվրոպա լիգա. «Շիրակը» հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ» – «Դիլա» պատասխան խաղում գյումրեցիները սեփական հարկի տակ հիմնական ժամանակում նվազագույն հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ(առաջին խաղում վրացական թիմը հաղթել էր նույն հաշվով-խմբ.):

Հիմնական ժամանակի միակ գնդակը պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի փոխանցումից հետո իր հաշվին գրանցեց 16-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին:

Ավելացված ժամանակում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով գյումրեցիներն առավելության հասան 4:1 հաշվով:

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շիրակը» կմրցի «Հիբերնանս»(Մալթա) – «Տրնավա»(Սլովակիա) դիմակայության հաղթողի հետ:

Վահան Բիչախչյանի գոլը՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ