Եվրոպա լիգա. «Փյունիկը» հաղթեց «Եվրոպային», բայց դուրս մնաց հետագա պայքարից

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակում ընդունեց Ջիբրալթարի «Եվրոպա» թիմին:

Երևանյան ակումբը կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ դարձան կիսապաշտպան Ալիկ Առաքելյանն ու հարձակվող Ռոբերտ Մինասյանը:

Հիշեցնենք, որ «Եվրոպան» առաջին խաղում «Փյունիկին» հաղթել էր 2:0 հաշվով: Դիմակայության հաշիվն ստացվեց 2:3՝ հօգուտ «Եվրոպային»:

Այսպիսով՝ Սարգիս Հովսեփյանի սաները դուրս են մնում հետագա պայքարից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ