Եվրոպա լիգա. Լրացուցիչ ժամանակ՝ «Օմոնիա» – «Բանանց» խաղում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Օմոնիա» – «Բանանց» պատասխան խաղում երևանյան ակումբը կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել ուժեղ հակառակորդի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 71-րդ րոպեին հեղինակեց «Բանանցի» հարձակվող Ացամազ Բուրաևը:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղն ավարտվել էր «Օմոնիայի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Այսպիսով՝ «Օմոնիա» – «Բանանց» խաղում քիչ անց կսկսվի ավելացված ժամանակը: Եթե այդ ընթացքում հաղթողը չորոշվի, ապա թիմերը կիրացնեն հետխաղյա 11-մետրանոցներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ