Եվրոպա լիգա. «Բանանցը» դուրս է մնում հետագա պայքարից

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Օմոնիա» – «Բանանց» պատասխան խաղի ավելացված ժամանակում կիպրոսյան թիմը կարողացավ չորս գնդակ ուղարկել «Բանանցի» դարպասը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր(դիմակայության ընդհանուր հաշիվը՝ 5:1):

Հիշեցնենք, որ հիմնական ժամանակում «Բանանցը» Բուրաևի գոլի շնորհիվ հաղթել էր նվազագույն հաշվով՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Այսպիսով՝ հայկական թիմերից «Փյունիկն» ու «Բանանցը» լքում են պայքարը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ