Եվրոպա լիգա. ¼ եզրափակիչ պատասխան հանդիպումներ

«Լիվերպուլ» – «Բորուսիա» (1-1)
Առաջին հանդիպումը այս երկու ակումբների միջև հաղթողի չորոշեց, սակայն անգլիական ակումբի արտագնա դաշտում խփած գոլը առավելություն է տալիս «Լիվերպուլին» այս դիմակայությունում:

«Սեվիլյա» – «Ատլետիկ Բիլբաո» (2-1)
Եվրոպա լիգայի ներկայիս չեմպիոնները մեկ ոտքով կիսաեզրափակիչում են: Անդալուզցիները առաջին խաղում կարողացան կամայական հաղթանակ տոնել 2-1 հաշվով:

«Շախտյոր» – «Բրագա» (2-1)
Ինչպես «Սեվիլյան», այնպես էլ «Շախտյորը» առաջին խաղում հյուրընկալվելիս կարողացավ հաղթանակ տոնել: Ուկրաինացիները պարտության մատնեցին «Բրագային»: Այս դիմակայության ֆավորիտը մնում է ուկրաինական ակումբը:

«Սպարտա» – «Վիլառեալ» (1-2)
Բավականին հետաքրքիր հանդիպում է սպասվում: Առաջին խաղում չեխական ակումբը կարողացավ մրցակցի հարկի տակ գոլ խփել և այսօր նրանց բավական է 1-0 հաշվով հաղթել իսպանական ակումբին հաջորդ փուլ դուրս գալու համար, սակայն «Սպարտային» դժվար կլինի անառիկ պահել սեփական դարպասը:

Նշենք, որ բոլոր հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 23:05-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ