Եվրո-2016-ում մեկ րոպե լռությամբ չեն հարգի Ստամբուլում զոհվածների հիշատակը

Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպումներում  1 րոպե լռությամբ չեն հարգի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Այդ մասին տեղեկացրել է լրագրող Ռոբ Հարիսը՝ հղում կատարելով ՈՒԵՖԱ-ին:

Իսկ ՈՒԵՖԱ-ում հայտարարել են, որ 1 րոպե լռության արարողությունը անցկացվում է միայն այն դեպքում, երբ դժբախտ պատահարը որևէ առնչություն ունի ֆուտբոլի հետ կամ վերաբերում է մասնակից երկրների թիմերից մեկին:

Հիշեցնենք՝ Ստամբուլի օդանավակայան «Աթաթուրքում» կազմակերպված ահաբեկչության պատճառով զոհվել է 40 մարդ,  230 մարդ տուժել է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ