Եվրո-2016-ում ամենաարդյունավետ փոխանցումներ կատարած ֆուտբոլիստները

Whoscored  վիճակագրական հայտնի ռեսուրսը ներկայացրել է Եվրոպայի առաջնության ամենաարդյունավետ փոխանցումներ կատարած ֆուտբոլիստներին:

Առաջին տեղում Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է՝ 18 արդյունավետ փոխանցումով, 2-րդ տեղում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Դմիտրի Պայեն է (14):

Իսկ 3-րդ տեղը կիսում են գերմանացի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան (12): Քառյակը եզրափակում են Էդեն Ազարը և Իվան Ռակիտիչը (11):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ