«Եվրո-2016»-ն Իսպանիայում չի՞ ցուցադրվի

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության հանդիպումները, հնարավոր է, չցուցադրվեն Իսպանիայում՝ հայտնում է Lequipe.fr-ը:

Պատճառն այն է, որ հանդիպումների ցուցադրման իրավունքների ձեռքբերումը բավական թանկ արժե՝ 30-40 միլիոն եվրո:

Իսպանական հեռարձակողական ընկերությունները մտահոգված են, որ ցուցադրությունից ստացած եկամուտներն անբավարար կլինեն: Օրինակ՝ Mediaset Espana-ն, որը 40 միլիոն եվրոյի դիմաց ձեռք էր բերել «Եվրո-2012»-ը ցուցադրելու իրավունք, 15 միլիոն եվրո կորուստ է ունեցել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ