Եվրո 2016-ի ու Ամերիկայի գավաթի հաղթողները կարող են հանդիպում անցկացնել

Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Վիլմար Վալդեսը պլանավորում է հանդիպում անցկացնել Եվրո 2016-ի ու Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթող հավաքականների միջև՝ հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Վալդեսն արդեն դիմում-նամակ է ուղարկել ՈւԵՖԱ խաղի կազմակերպման վերաբերյալ: Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահն առաջարկել է հանդիպումն անցկացնել Հարավային Աֆրիկայում, սակայն ՈւԵՖԱ-ն դեռևս չի արձագանքել նամակին:

Նշենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու հունիսի 27-ին Չիլիի ու Արգենտինայի հավաքականների միջև, իսկ Եվրո 2016-ը եզրափակվելու է հուլիսի 10-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ