Եվրո 2016-ի ամենաթանկ հավաքականը

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականը Der Tagesspiegel թերթի կողմից պատվիրված հետազոտության արդյունքում ճանաչվել է Եվրո 2016-ի ամենաթանկ հավաքականը՝ հայտնում է գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությունը:

Գերմանիայի հավաքականի 24 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 562 միլիոն եվրո:

Երկրորդ հորիզոնականում է Իսպանիայի հավաքականը, որը 4 միլիոն եվրո է զիջում գերմանացիներին: Երրորդը Ֆրանսիայի հավաքականն է(487 միլիոն եվրո), չորրորդը՝ Անգլիայի հավաքականը(477 միլիոն եվրո), հինգերորդը՝ Բելգիայի հավաքականը(461 միլիոն եվրո):

Այս հաշվարկի վերջին հորիզոնականում է Հունգարիայի հավաքականը(27 միլիոն եվրո), որին հաջորդում են Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը(36 միլիոն եվրո) և Իսլանդիայի հավաքականը(42 միլիոն եվրո):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ