Եվրո-2016-ի ամենասիրելի հավաքականներից մեկը ներկայացված չի լինի FIFA 17-ում

Իսլանդիայի հավաքականը ներկայացված չի լինի FIFA 17 խաղում: Այս մասին հայտարարել է Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գեյր Տորստենսոնը:

«Ընկերությունը մեզ իրավունքների համար առաջարկեց շատ քիչ գումար՝ 10 հազար եվրոյի չափով:

Սա բիզնես է, և մենք պետք է գնահատվենք արժանի կերպով. չէ՞ որ Իսլանդիայի հավաքականը բոլորի ուշադրությունը կենտրոնացրել էր իր վրա:

Մենք հանդես եկանք պատասխան նամակով, սակայն անարդյունք»,- ասել է Տորստենսոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ