Եվրո 2016. Բոլոր հավաքականների կարգախոսները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող բոլոր հավաքականների կարգախոսները: Յուրաքանչյուր թիմի ավտոբուսը ներկված կլինի ազգային դրոշի գույներով: Ավտոբուսի վրա գրված կլինի հավաքականի կարգախոսը:

Ավստրիայի հավաքական՝
Նորի՛ց, նորի՛ց, նորի՛ց Ավստրիա՛(Immer wieder, immer wieder, immer wieder Österreich)

Ալբանիայի հավաքական՝
Օ՜, ի՜նչ լավ է ալբանացի լինելը(O Sa Mirë Me Qenë Shqiptar!)

Անգլիայի հավաքական՝
Մեկ թիմ, մեկ երազանք(One team, one dream)

Բելգիայի հավաքական՝
Մեկ թիմ, մեկ նպատակ(1 team – 1 ambitie)

Հունգարիայի հավաքական՝
Ռիա՛, Ռիա՛, Հունգա՛րիա(Ria Ria Hungária!)

Գերմանիայի հավաքական՝
Մենք կհաղթահարե՛նք(Wir meistern das!)

Իռլանդիայի հավաքական՝
Երազե՛լ, հավատա՛լ, հասնե՛լ(Dream it. Believe it. Achieve it.)

Իսլանդիայի հավաքական՝
Առա՛ջ, Իսլա՛նդիա(Áfram Ísland)

Իսպանիայի հավաքական՝
Մեկ գույն, մեկ կիրք. մենք կարմի՛ր ենք(Un color, una pasión. Somos la Roja)

Իտալիայի հավաքական՝
Առա՛ջ, կապույտնե՛ր(FORZA AZZURRI!)

Լեհաստանի հավաքական՝
Մեզ միավորում է գնդակը(Łączy nas piłka)

Պորտուգալիայի հավաքական՝
Մեկ թիմ, մեկ կիրք, 11 միլիոն սիրտ. կեցցե՛ Պորտուգալիան(uma equipa. uma paixão. 11 milhões no coração. força Portugal!)

Ռուսաստանի հավաքական՝
Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի(Один – за всех, и все – за одного!)

Ռումինիայի հավաքական՝
Երեք գույնի ու միլիոնավոր սրտերի թիմ, որ կռվում է հանուն Ռումինիայի(O echipă, trei culori şi milioane de inimi care bat pentru România!)

Հյուսիսային Իռլանդիայի հավաքական՝
Համարձա՛կ դեպի երազանք(Dare to dream)

Սլովակիայի հավաքական՝
Մեկ ազգ, մեկ սիրտ, մեկ երազանք(Jeden národ, jedno srdce, jeden sen!)

Թուրքիայի հավաքական՝
Առաջադրանքը դեռ իրագործված չէ(Biz Bitti Demeden Bitmez)

Ուկրաինայի հավաքական՝
Հաղթողներին ծնում է երազանքը(Мрія народжує переможців!)

Ուելսի հավաքական՝
Դևերը կվերածնվեն(The dragons shall rise)

Ֆրանսիայի հավաքական՝
Ձե՛ր ուժը, մե՛ր կիրքը(Votre force, notre passion)

Խորվաթիայի հավաքական՝
Նո՛ր կրակ, վաղեմի՛ պատմություն, հի՛ն հույսեր(Nova vatra, staro mjesto, ista nada.)

Չեխիայի հավաքական՝
Մեկ թիմ, մեկ նպատակ(Jeden tým = Jeden cíl!)

Շվեդիայի հավաքական՝
Միասի՛ն հանուն Շվեդիայի(Tillsammans för Sverige)

Շվեյցարիայի հավաքական՝
Առա՛ջ, Շվեյցարիա՛(Hop Suisse! Hopp Schwiiz! Forza Svizzera!)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ