Եվրո 2016. Ամենադիպուկ փոխանցումներ կատարող ֆուտբոլիստները

Ավարտվել է Եվրո 2016-ի խմբային փուլի երկրորդ տուրը: Ներկայացնում ենք մինչև այժմ ամենադիպուկ փոխանցումներ կատարած ֆուտբոլիստներին:

Աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը, ով այս ընթացքում դարձել է 202 դիպուկ փոխանցման հեղինակ:

Կրոսին հաջորդում է Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Գրանիտ Ջական, ով կատարել է 196 դիպուկ փոխանցում, երրորդն Անդրես Ինյեստան է՝ 177 դիպուկ փոխանցումով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ