Եվրո 2016. Ամենաարագավազ ֆուտբոլիստը

Եվրո 2016-ի պաշտոնական թվիթերյան էջը ներկայացրել է մինչև այժմ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ամենամեծ արագություն զարգացրած ֆուտբոլիստին:

Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանին, ով Ֆրանսիա – Շվեյցարիա հանդիպմանը զարգացրել է 32,8 կմ/ժ արագություն: Այս ընթացքում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել այսպիսի արագությամբ վազել:

Հետաքրքիր է, որ Կոմանին է պատկանում նաև Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի ռեկորդը նույն հաշվարկում: «Բավարիայի» կիսապաշտպանը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ զարգացրել է 35,06 կմ/ժ արագություն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ