«Եվրատեսիլի» հաղթող Սոբրալ. «Ոչ թե ես եմ Պորտուգալիայի ազգային հերոս, այլ Կրիշտիանու Ռոնալդուն» (տեսանյութ)

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հաղթող, պորտուգալացի Սալվադոր Սոբրալը խոստովանել է, որ իրեն չի համարում երկրի ազգային հերոս:

Ըստ արտիստի՝ այդ դերին շատ ավելի արժանիորեն հավակնում է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ես ազգային հերո՞ս եմ. Ոչ: Կրիշտիանու Ռոնալդուն է ազգային հերոս, և այդպես էլ կմնա: Ես պարզապես ցանկանում եմ շարունակել իմ հանգիստ կյանքը: Հաճելի է, որ որոշակի հաջողություններ ունեցա, բայց դա անցողիկ է»,- ասել է Սոբրալը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ