Եվգենի Կոնոպլյանկան հանդես կգա Բունդեսլիգայում

Ուկրաինայի հավաքականի և «Սևիլիայի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Շալկե-04»-ում, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Եվգենի Կոնոպլյանկան արդեն ժամանել է Գելզենկիրխեն, որտեղ շուտով պայմանագիր կկնքի ակումբի հետ: Սպասվում է, որ «Շալկեն» վարձակալության կվերցնի ֆուտբոլիստին հետագա գնման հնարավորությամբ: Տեղեկություն է տարածվել, որ ակումբն արդեն վաճառքի է հանել ֆուտբոլիստի անունով մարզաշապիկներ:

Կոնոպլյանկան «Սևիլիային» միացել էր նախորդ ամառ, սակայն Լա Լիգայում անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում դարձել էր ընդամենը 4 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ