Եթե «Ռեալը» չկարողանա անցնել «Վոլֆսբուրգին», ապա Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ կսկսի Մոուրինյոյի հետ

«Ռեալը» կարող է թիմ վերադարձնել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին գրում է Mirror-ը:

Բանակցությունները պորտուգալացի մասնագետի հետ կսկսվեն, եթե մադրիդյան ակումբը չկարողանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Նշվում է, որ «Ռեալը» արդեն փորձել է պայմանագիր առաջարկել Մոուրինյոյին, սակայն վերջինս հրաժարվել է:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ կարողացել էր 2-0 հաշվով պարտության մատնել «Ռեալին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ