Եթե ՊՍԺ-ն չկարողանա ձեռք բերել Ռոյսին, ապա իր ուշադրությունը կկենտրոնացնի Մխիթարյանի տրանսֆերի վրա

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն պատրաստվում է ուժեղացնել իր կազմը:

Վերջին շրջանում փարիզյան ակուբը ակտիվորեն սկսել է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով, սակայն Bild-ը հաղորդում է, որ եթե ՊՍԺ-ն հաջողության չհասնի Ռոյսի տեղափոխության հարցում, ապա իր ուշադրությունը կկենտրոնացնի Մխիթարյանի տրանսֆերի վրա:

Գերմանական լրատվամիջոցը նաև նշում է, որ հայ ֆուտբոլիստը շատ լավ է տիրապետում ֆրանսերենին, իսկ ահա նրա գործակալը Մինո Ռայոլան հանդիսանում է նաև ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալը:

Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Արսենալը» և «Չելսին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ