Եթե Մխիթարյանը տեղափոխվի «Արսենալ», ապա Մեսութ Օզիլը կհեռանա

«Արսենալը» մտադիր է իրականացնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Զինագործները» արդեն բանակցություններ են վարում «Բորուսիայի» ղեկավարության և Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Լոնդոնյան թիմը պատրաստ է 23 միլիոն ֆունտ վճարել հայ կիսապաշտպանի համար ՝ առաջարկելով պայմանագիր շաբաթական 100.000 ֆունտ աշխատավարձով:

Իսկ ահա bleacherreport.com-ը հայտնում է, որ եթե Մխիթարյանը ի վերջո տեղափոխվի «Արսենալ», ապա, ամենայն հավանականությամբ թիմը կլքի Մեսութ Օզիլը: Նշվում է, որ խնդրի գումարի մեջ չէ: Երկու ֆուտբոլիստներն են գրեթե նույն դերն են կատարում խաղադաշտում և հնարավոր է Մխիթարյանը ներկայումս ավելի արդյունավետ է, քան գերմանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ