Երկուշաբթի «Ինտերում» նոր դարաշրջան կմեկնարկի

Հունիսի 6-ին Միլանի «Ինտերը» հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարի թիմի բաժնետոմսերի 68,55 տոկոսը չինական Suning Commerce Group-ին վաճառելու մասին:

«Ինտերի» նախագահ Էրիկ Տոհիրն ու փոխնախագահ Խավյեր Ձանետին Չինաստանում վերջնական համաձայնության են եկել նշված ընկերության հետ ու պայմանագիր ստորագրել:

Չնայած նրան, որ բաժնետոմսերի կոնկրետ չափի մասին պաշտոնական հաղորդում չի լինի, Sky Sport Italia-ն վստահ է, որ չինական կոնսորցիումը ձեռք է բերել թիմի 66,55 տոկոս բաժնեմասը:

Նշվում է, որ 31 տոկոսը կմնա Տոհիրին, իսկ 0.45 տոկոսը՝ մյուս բաժնետերերին:

Միլանյան թիմի նախագահ Մասիմո Մորատին կվաճառի թիմն ամբողջությամբ, սակայն չի բացառվում, որ նա կարող է մնալ «Ինտերի» կառուցվածքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ