«Երկու քարի արանքում». Անտոնիո Կոնտեն պետք է ընտրի «Չելսիի» և «Ինտերի» առաջարկների միջև

«Չելսին» մտադիր է թիմում պահել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, ով առաջարկ է ստացել կարիերան շարունակելու «Ինտերում»:

Տեղեկացվում է, որ 47-ամյա մասնագետին, ով Անգլիայում իր առաջին իսկ մրցաշրջանում հռչակվել է Պրեմիեր լիգայի հաղթող, կառաջարկվի նոր պայմանագիր՝ տարեկան 7,5 մլն ֆունտ աշխատավարձով (9 մլն եվրո), ինչը ռեկորդի կրկնություն կլինի «Չելսիի» պատմության մեջ: Լոնդոնյան ակումբի մարզիչներից ամենաբարձր աշխատավարձը երբևէ ստացել է Ժոզե Մոուրինյոն 2015/16թթ. մրցաշրջանում՝ տարեկան 7,5 մլն ֆունտ:

«Ինտերն», իր հերթին, Կոնտեին առաջարկում է տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ:

Իտալացի մարզչի ներկայիս աշխատավարձը կազմում է 6,5 մլն ֆունտ, ավելի քիչ, քան վաստակում են Պրեմիեր լիգայում նրա գործընկերներ Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ժոզե Մոուրինյոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Արսեն Վենգերը («Արսենալ») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»):

Ավելի վաղ հաղորդվում էր՝ «Չելսին» պատրաստ է Կոնտեին թույլ տալու անձամբ ընտրելու իր առաջին օգնականին: Նրա ներկայիս օգնական Սթիվ Հոլանդը մրցաշրջանի ավարտից հետո մշտական աշխատանքի է անցնելու Անգլիայի հավաքականում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ