Երկրպագուները երկու ռումբ են պայթեցրել «Մարսելի» մարզաբազայի մոտ

«Մարսել» ֆուտբոլային ակումբի երկրպագուները երկու ռումբ են պայթեցրել թիմի մարզաբազայի մոտակայքում: Ռումբերը եղել են ինքնաշեն, ոչ մեծ հզորության: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ այս քայլին են դիմել թիմի երկրպագուները, որոնք դժգոհ են ակումբի ղեկավարությունից:

Ըստ նրանց՝ այս քայլով երկրպագուները պահանջում են ղեկավարության հրաժարականը:

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրից հետո «Մարսելը» 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ