Երկրպագուները չեն կարողանում արտասանել Մխիթարյանի և Իբրահիմովիչի ազգանունները (տեսանյութ)

Երկրպագուները դեռ չեն կարողանում արտասանել «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Զլատան Իբրահիմովիչի ազգանունները:

«Չելսիի» երկրպագուների Youtube-ի ալիքի հաղորդավարուհին որոշել է հետաքրքիր փորձարկում կատարել: Վերջինս որոշել է ճշտել, թե ՄՅՈՒ-ի երկրպագուները կարողանում են արտասանել Մխիթարյանի և Իբրայի ազգանունները:

Հաղորդավարուհին զրուցել է երկրպագուների հետ «Ուէմբլի» մարզադաշտի մոտ Անգլիայի Սուպերգավաթի խաղից առաջ: Այնպես է ստացվել, որ միայն ամենափոքրիկ երկրպագուն է կարողացել ճիշտ արտասանել Զլատանի ազգանունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ