Երկրպագուն մի կիլոմետր լողացել է Մեսիի հետ սելֆի անելու համար

Իբիցայում, որտեղ իր ամառային հանգիստն է անցկացնում Լիոնել Մեսին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: 24-ամյա Լես Սալինեսը հանկարծակի նկատել է Մեսիի զբոսանավը և առանց երկար մտածելու նետվելը ջրի մեջ: Նրան հաջողվել է լողալով հասնել զբոսանավին: Լեոն բայրացակամորեն ընդունել է նրան, ձեռք սեղմել և նարինջի հյութ հյուրասիրել: Երկրպագուի հեռախոսը թրջվելու արդյունքում կորցրել է աշխատունակությունը, բայց Մեսին նավաստիներից մեկին խնդրել է նկարել իրենց: Լեսը նավի վրա անցկացրել 20 րոպե:

«Նա շատ համեստ և քաղաքավարի էր, ինձ հետ շփվում էր բավականին բնական: Ես կորցրեցի հեռախոսս, բայց ստացա նկար Մեսիի հետ»,-El Mundo Deportivo-ն փոխանցում է Լեսի խոսքերը:

մ1468975599_messi
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ