Երկրպագուհին, ով տուժել էր Մեսիի հարվածից, «Ռեալի» ֆան է և ատում է արգենտինացուն

Ռաքել Տաուխելյոն, ով Լիոնել Մեսիի հարվածից հետո կոտրել էր ձեռքը, հայտարարել է, որ «Ռեալի» երկրպագու է: Դեպքը  տեղի է ունեցել Լա լիգայի 30-րդ տուրի «Վիլառեալ» – «Բարսելոնա» խաղի ժամանակ, երբ հյուրերի ֆուտբոլիստ Մեսին դրվագներից մեկում շեղ է հարվածել, որից հետո գնդակը դիպչել է Ռաքելի ձեռքին: Ակումբը արդեն կապնվել է Ռաքելի հետ և օգնություն առաջարկել, բացի այդ նրան հրավիրել են անվճար այցելել «Նոու Կամպ» :

«Ես «Ռեալի» երկրպագուհի եմ: Ես զզվում եմ Մեսիից և այժմ ավելի շատ եմ նրանից զզվում: Հարվածի ժամանակ արևը ընկել էր աչքերիս, սակայն ինձ հաջողվեց ձեռքս բարձրացնել: Կատալոնական ակումբը ինձ օգնություն է առաջարկել և պատրաստ է անել ցանկացած բան: Դեռ մտածում եմ և գուցե խնդրեմ ինձ տալ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման տոմս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ