Երիտասարդ հայ ըմբիշները Բաթումիում 3 մեդալ են նվաճել

Բաթումիի մրցաշարում հայ հունահռոմեականները 3 մեդալ են նվաճել:  Հայաստանի հունահռոմնեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում վաստակել են մեկ ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալներ:

Մրցաշարի հաղթող է դարձել Էդգար Թամազյանը (55 կգ), մինչեւ 66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը  նվաճել է արծաթ, իսկ Սամվել Հակոբյանը (50կգ) բրոնզե մեդալակիր է դարձել:

«Ամեն տարի մենք մասնակցում ենք այդ մրցաշարին, սակայն այս տարի չափազանց մեծ էր մրցակցությունը, կարելի է ասել Եվրոպայի առաջնության պես էր պայքարը: Ընդհանուր առմամբ տղաների ելույթներից գոհ եմ»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Մրցաշարն այս տարի շատ ուժեղ կազմ է հավաքել, մասնակցել են նաեւ Վրաստանի, Թուրիքայի, Հունգարիայի, Գերմանիայի եւ այլ երկրների ըմբիշներ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ