Երևանում բացվել է «Արարատ-73» արձանախումբը (լուսանկարներ)

Այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացվեց լեգենդար «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը: Բացմանը ներկա էին չեմպիոնական թիմի մի շարք անդամներ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և Երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, այլ մարզական գործիչներ:

Նշենք, որ արձանախումբի տեղադրումը հովանավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 43 տարի առաջ, հենց այս օրը «Արարատը» նվաճել է ԽՍՀՄ գավաթը:

Արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ