«Երևան օփեն». Տիգրան Պետրոսյանն առաջատար եռյակում է

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում աղյուսակը գլխավորող երկու շախմատիստների՝ ռուսաստանցի Պավել Սմիռնովի և Ռոբերտ Հովհաննիսյանի մրցախաղն էր: Այն անհաջող դասավորվեց հայ գրոսմայստերի համար, ով չկարողանալով կասեցնել մրցակցի անցողիկ զինվորի առաջխաղացումը, հանձնվեց: Դա մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանի առաջին պարտությունն էր: Այս հաղթանակից հետո Պավել Սմիռնովը 6,5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը:

6-ական միավորով առաջատարին հետապնդում են Տիգրան Պետրոսյանն ու բելառուս Ալեքսեյ Ալեքսանդրովը: Պետրոսյանը սևերով պարտության մատնեց ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բեռնադսկուն՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Ալեքսանդրովն էլ հաղթեց իսրայելցի գրոսմայստեր Թամիր Նաբատիին:

5,5-ական միավոր են վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովիկ Հայրապետյանը, Սերգեյ Տիվյակովը, Տիգրան Հարությունյանն ու Ավիտալ Բորուչովսկին:

Մրցաշարի նախավերջին՝  8-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Տիգրան Պետրոսյանի և Պավել Սմիռնովի մրցավեճը: Վճռորոշ կլինեն նաև Հովհաննիսյան-Ալեքսանդրով, Հարությունյան-Տիվյակով և Բորուչովսկի-Հայրապետյան պարտիաները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ