«Երևան օփեն». Հայ շախմատիստներից առաջատարի դիրքը պահպանեց միայն Հովիկ Հայրապետյանը

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի 4-րդ տուրում 10 առաջատարների թվում գտնվող հայ շախմատիստներից միայն Հովիկ Հայրապետյանին հաջողվեց հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով Ռաֆայել Վահանյանի նկատմամբ, ով նախորդ 3 պարտիաներում էլ պարտության էր մատնել մրցակիցներին:

Առաջատարների խմբում գտնվող Ռոբերտ Հովհաննիսյանի և Տիգրան Հարությունյանի մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: 3 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունները կրեցին Վահե Բաղդասարյանը, Արսեն Եղիազարյանն ու Հայկ Վարդանյանը: Վահեն խաղում էր ռուսաստանցի Պավել Սմիռնովի հետ, Արսենի մրցակիցը բելառուս Ալեքսեյ Ալեքսանդրովն էր, իսկ Հայկը պարտվեց ուկրաինացի Վիտալի Բեռնադսկուն:

4 տուրից հետո նույնքան միավորով աղյուսակը գլխավորում են Պավել Սմիռնովը, Վիտալի Բեռնադսկին, Հովիկ Հայրապետյանն ու Ալեքսեյ Ալեքսանդրովը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Արտավազդ Հայրապետյանն ու Դավիթ Քալաշյանը 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ